Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրները համատեղելի են ամերիկյան F-35 կործանիչների հետ և սպառնալիք չեն ներկայացնում ՆԱՏՕ-ի համար:
«Մենք ենթադրում ենք, որ С-400-ները և F-35-ները համատեղելի են,- ասել է նա Դավոսում Միջազգային տնտեսական ֆորումի պանելային քննարկմանը:- Դրանք վտանգ չեն ներկայացնում ՆԱՏՕ-ի համակարգերի և ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների համար»:
Թուրքիայի արտգործնախարարը նաև առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավորությամբ՝ այդ հարցը քննարկելու համար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ