Լրահոս
Օրվա լրահոսը

«Խուճապի կարիք չկա. իշխանությունը պողպատե կամք ունի». «Իմ քայլից» արձագանք՝ կրակոցների դեպքին

Հունվար 23,2020 17:38

ԱԺ նիստում այսօր անդրադարձ եղավ Երեւանի կենտրոնում գտնվող «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում դեռեւս անհայտ անձի կողմից կրակոցներ արձակելու միջադեպին:

«Իմ քայլը» խմբակցության անունից պատգամավոր Հայկ Կոնջորյանը հայտարարեց՝ անձը ոստիկանությունում է, բարեբախտաբար՝ տուժածներ չկան:

«Շնորհակալություն ոստիկաններին, որ կարողացել են օպերատիվ եւ առանց զոհերի իրավիճակը հանգուցալուծել: Հստակ ընդգծեմ, որ ՀՀ իրավապահներն ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին եւ իրականացնում բոլոր գործողությունները՝ կատարվածի հանգամանքները բացահայտելու համար»,-վստահեցրեց Հայկ Կոնջորյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունը վերահաստատում է, որ մեր երկրում բռնությունը տեղ չունի, եւ բռնության ցանկացած դրսեւորում, անկախ պատճառից, չունի արդարացում. «Իշխանությունն ունի պողպատյա կամք՝ ՀՀ-ում կառուցելու բռնությունից զերծ հասարակություն: Այս դեպքից հետո սոցցանցերում եւ մեդիայի որոշ ներկայացուցիչներ սկսել են տարատեսակ աղավաղող հայտարարություններ անել, իսկ պղտոր ջրում ձուկ որսացողների նոր կամ արդեն հայտնի խումբ էլ սկսել է նորից մանիպուլյացիաների միջոցով խեղաթյուրել կատարվածը եւ այն կապել այս կամ այն քաղաքական գործընթացների հետ»:

Հայկ Կոնջորյանի խոսքով՝ նման ջանքերն ապարդյուն են. «Իրավապահ համակարգը տեղի ունեցածը բացահայտելու է, բռնությունը մեր համար անընդունելի է: Հայրենակիցներին կոչ եմ անում պահպանել հանգստությունն ու զգոնությունը: Վստահ եղեք ՀՀ իրավապահների վրա: Ապոկալիպտիկ տրամադրությունների եւ խուճապի կարիք չկա, ամեն ինչ վերահսկողության տիրույթում է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031