Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծնողները պնդում են՝ իշխանափոխությունից հետո էլ իրենց որդիների սպանության գործերը պատշաճ չեն քննվում. «Ա1+»

Հունվար 23,2020 16:26

Բանակում խաղաղ պայմաններում տարբեր տարիներին մահացած ժամկետային զինծառայողների մայրերն ինչպես գործադիր մարմնի նիստի ցանկացած օր, այսօր կրկին կառավարության շենքի դիմաց էին։ Մոտ մեկ տասնյակ ծնողներ, իրենց մահացած որդիների լուսանկարները ձեռքներին, լուռ կանգնած էին մեջքով կառավարության շենքը։ Նրանց թիկունքին շարքով կանգնած էր ոստիկանական շարքը։

Ծնողները պնդում են՝ իշխանափոխությունից հետո էլ իրենց որդիների սպանության գործերը պատշաճ չեն քննվում, եւ, ինչպես նախկինում, հիմա էլ չգիտեն՝ որն է եղել իրենց որդիների մահվան իրական պատճառը

Չնայած իրենց հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ գործերը վերստին կքննվեն, մայրերի պնդմամբ, որևէ գործողություն քննիչների կողմից չի իրականացվել։

«Ուզում ենք, որ Նիկոլ Փաշինյանը տեղյակ լինի, որ ո՛չ քննչական կոմիտեն, ո՛չ պաշտպանության նախարարությունը, ո ՛չ դատախազությունը մատը մատին չեն խփում » ,- ասում է Իրինա Ղազարյանը՝ մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը։

Այսօր էլ նրանց որեւէ մեկը պաշտոնյաներից չմոտեցավ։ Մի ժամ կանգնելուց հետո՝ նրանք հեռացան՝ հայտարարելով, որ անկախ զարգացումներից՝ չեն լռելու։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031