Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչությունը նոր պետ ունի

Հունվար 23,2020 16:18

Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից, երեկ Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սուսաննա Հովհաննիսյանը։

Այս պաշտոնի համար դիմել են երկու հոգի՝ Արման Աղաքարյանն ու Սուսաննա Հովհաննիսյանը, պայմանագիր կնքվել է վերջինիս հետ։

Սուսաննա Հովհաննիսյանը երկար ժամանակ Շիրակի մարզում զբաղեցրել է առողջապահության պետական գործակալության պետի պաշտոնը։

Նշենք նաև, որ այս կարևոր պաշտոնը երկար ժամանակ՝ 2018 թվականի հուլիսի 16-ից մշտական ղեկավար չունի։

Այն բավական երկար ժամանակ՝ մոտ 7 տարի ղեկավարեց բժշկական գիտությունների թեկնածու, ՀՀ պաշտպանության նախարարության բանակի գլխավոր վիրաբույժ աշխատած Հովհաննես Հովհաննիսյանը, որը, սակայն, պաշտոնը լքեց իր թոշակի գնալուց երկու ամիս առաջ՝ Շիրակի դաշնակցական նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանի հետ տարաձայնություն ունենալու պատճառով։

Դրանից հետ այն ղեկավարեց Մեսրոպ Բզնունին, որը իշխանափոխությունից հետո՝ 2018 թվականի հուլիսի 16-ին հեռացավ պաշտոնից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031