Այս պահին «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն ոստիկանական նոր ուժեր են բերվում՝ հատուկ հանդերձավորված և զինված:
Նշենք, որ ըստ ոստիկանության՝ ժամը 14.40-ի սահմաններում ՀՀ ոստիկանությունը ահազանգ է ստացել «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում հնչած կրակոցների վերաբերյալ, որ բիզնես կենտրոնում կա զինված անձ: Ոստիկանությունից դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ։
Լրագրողների մուտքն այս պահին տարածք արգելվում է, անվտանգության նկատառումներից ելնելով՝ ժապավեններով փակել են տարածքը: Տարածքում են նաև ՀՀ ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարները:
Դեռ հայտնի չէ, թե կրակոցներին ինչ է հաջորդել:
Կարդացեք նաև
Նշենք, որ «Էրեբունի Պլազա»-ում են տեղակայված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը։ Իսկ բիզնես կենտրոնի հարակից տարածքում ՄԱԿ-ի գրասենյակն է:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ