Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սա ոչ թե քաղաքական որոշում է, այլ բացառապես իրավական… ապրիլյանի հանձնաժողովում իրավաբանները հակասահմանադրական բան չեն տեսել». Մակունց

Հունվար 23,2020 15:58

Ընդդիմության նախաձեռնած՝ Երեւանի քաղաքապետարանին նվիրաբերած մեքենաների հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին հարցը երեկ ԱԺ-ում տապալվեց: Իշխանական մեծամասնությունն ասաց, որ հակասահմանադրական հանձնաժողով կլինի, ԱԺ լիազորություններից դուրս ենք գալիս:

Այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին լրագրողները հարցրեցին՝ նույն տրամաբանությամբ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը հակասահմանադրական չէ՞ ու դրանով արդյոք չե՞ք մտնում ՊՆ-ի դաշտ: Ի պատասխան՝ Մակունցն ասաց, որ դա ոչ թե արվել է քաղաքական որոշման արդյունքում, այլ հղում կատարելով օրենքի դրույթներին, իրենց որոշումը բացառապես իրավական է. «Մի կողմից իրավունքի ուժով կարող է ստեղծվել քննիչ հանձնաժողով, բայց մյուս կողմից, քանի որ նախկինում մենք ՏԻՄ-երին ուժեղացնելու համար օժտել ենք նրանց որոշակի լիազորություններով ու իրավունքներով, դա հնարավորություն չի ընձեռում այս քննիչ հանձնաժողովին իրականացնել իր գործառույթները: Սա ոչ թե քաղաքական որոշում է, այլ բացառապես իրավական: Ապրիլյանի հետ կապված իրավաբաններն արել են իրենց դիտարկումները, ուրեմն այնտեղ չի եղել հակասահմանադրական բան»:

Հարցրեցինք՝ չի՞ եղել, որ քաղաքապետ Հայկ Մարությանը զանգի, ասի՝ ես պրոբլեմ կունենամ, եթե այդ հանձնաժողովը ստեղծվի, մի բան արեք մի ստեղծեք՝ Մակունցը պատասխանեց. «Ոչ, իհարկե, նման բան չի եղել: Մենք հնարավորինս փորձում ենք այնպես անել, որ մեր բոլոր գործողությունները լինեն հրապարակային, թափանցիկ: Բայց այս պարագայում օրենքից շեղում կատարելը, մեր գնահատմամբ, կարող էր լինել շատ վատ նախադեպ»:

Մակունցն ասաց, որ իրենք միշտ պատրաստակամ են ընդառաջել ընդդիմության բոլոր նախաձեռնություններին, այդ թվում՝ առանձին ուղղություններով քննիչ հանձնաժողովներ ստեղծելով, օրինակ, հանքերի հարցով. «Այստեղ հարցը ոչ թե քննիչ հանձնաժողով չստեղծելն է, այլ որպեսզի հարցը հանրայնորեն քննարկվի այն կառույցում, որն իրավական առումով կոչված է դա անել: Ցանկացած խնդրահարույց եւ ոչ խնդրահարույց իրավիճակում հարցերի պատասխանը տալիս է օրենքը, իսկ օրենքն ասում է, որ լուծումը ավագանու դաշտում է: Մենք քաջալերում ենք, որ դա անի այն մարմինը, որը լիազորված դա անել»:

Հարցին՝ դա կապ չունի՞ խորհրդարանական վերահսկողության հետ, ի վերջո խորհրդարանական կառավարման երկիր ենք՝ Մակունցը պատասխանեց, որ խորհրդարանական վերահսկողությունը ՏԻՄ-երի պարագայում կարող է իրականացվել բացառապես օրենքի կատարման նկատմամբ, սահմանված է, թե որ պարագայում ԱԺ-նկարող է վերահսկողություն իրականացնել ՏԻՄ-երի նկատմամբ եւ որ պարագայում՝ ոչ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031