Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Հայաստանը միակ երկիրն է, որտեղ չակերտավոր 37 թվի պայմաններում ժողովրդավարությունը գրանցում է առաջընթաց

Հունվար 23,2020 15:17

Այսօր կառավարության նիստից հետո Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց` Հայաստանը միակ երկիրն է, որտեղ չակերտավոր 37 թվի պայմաններում ժողովրդավարությունը գրանցում է առաջընթաց։ Նա նաև ասաց, թե ողջամիտ կասկածներ կան, որ ՀՀ-ում հեղաշրջում էր նախապատրաստվում, որի փորձը կանխվել է։

«Նախկին իշխանությունը պարբերաբար փորձել է տորպեդահարել՝ օգտագործելով գործիքներ և մարդկանց, շատ մարդիկ հետևել են այդ գաղափարներին և փորձել քայլեր ձեռնարկել: Ընդհանրապես՝ գաղափար ունենալը դժվար է դատապարտելի համարել, իսկ գործողություններն այնպիսին են, որ դրանք հստակ կապելը մարդկանց երազանքի և նպատակի հետ դժվար է: Այն կանխվել է, տարբեր հետևանքներ են եղել, եղել են նաև պաշտոնանկություններ»,-ասաց ԱԽ քարտուղարը։

Հարցին, թե ովքեր են եղել այդ պաշտոնյաները, պարոն Գրիգորյանն անուններ չհրապարակեց։

Նրա խոսքով, նպատակի համար օգտագործվել են տարբեր ուղիներ՝ սկսած կեղծ լուրերից մինչև իշխող քաղաքական թիմին սևացնելը։

Հարցին՝ նախորդ իշխանությունների օրոք էլ էին լինում քննադատություններ, որ պետական համակարգը չի աշխատում, տնտեսությունը ձախողելու է, հողեր են հանձնվում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ երբ «հողեր հանձնելու» վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանին էին մեղադրանքներ ներկայացվում, դրա համար հիմքեր կային:

Լուսինե ԲՈւԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031