«Մենք տարբեր ենք՝ տարբեր մտածելակերպով, ընկալումով, աշխարհայացքով պատգամավորներ… Ուզում եմ հույս ունենալ, հավատալ, որ այստեղ որեւէ մեկը չկա, ով միտումնավոր թշնամական քայլեր կանի»,-ԱԺ նիստում այսօր անդրադառնալով ընդդիմության եւ «Իմ քայլի» միջեւ բանավեճին՝ ասաց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը:
Առավոտից հաստատված թեժ մթնոլորտը նկատի ունենալով՝ նա շեշտեց, որ տարընկալումներն առաջանում են տարբեր լինելուց. «Հստակ առաջարկ ունեմ՝ եթե կա անհասկանալի պահ, այստեղ թուրը չհանենք ընկնենք մեյդան…եկեք դուրս գանք, իրար հետ խոսենք ու ասենք, թե ինչ նկատի ունենք, եւ համոզված եմ, որ կստացվի»:
Արման Աբովյանը բոլորին կոչ արեց լինել կառուցողական՝ առաջին հերթին ինքն իրեն ուղղելով կոչը. «Давайте жить дружно…»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ