Լրահոս
Օրվա լրահոսը

«Անօրինական որոշման համար պատասխան են տալու եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը». Քնար Մանուկյան

Հունվար 23,2020 14:53

Քրեական վերաքննիչ դատարանի դռնփակ նիստում կայացրած որոշման մասին լրատվամիջոցներին տեղեկացնելուց հետո, որով անօրինական են ճանաչվել ՀՔԾ գործողությունները, «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը հետեւյալ հայտարարությունն արեց. «Լրագրողների հետ ամանորյա հանդիպման ժամանակ ես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել եմ, թե մենք ինչ իրավիճակում ենք հայտնվել, երբ նախաքննական մարմինները հակաօրինական ճանապարհով աղբյուրներ են բացահայտում, ներկայացրել եմ, թե կոնկրետ մարտի 1-ի գործով ինչ իրավիճակում եմ հայտնվել: Վարչապետը հրապարակավ հայտարարեց՝ իմ գործընկերները կողքիս են եղել, թե ամեն ինչ օրինականության դաշտում պետք է լինի: Ես հավելեցի, որ հենց այդ օրինական ճանապարհին եմ հետամուտ եւ իմ իրավունքները պաշտպանելու առումով մինչեւ վերջ գնալու եմ:

Արդյունքում, ՀՀ վարչապետին հատուկ ուզում եմ ասել, որ ՀՔԾ-ն անօրինականություն է թույլ տվել, եւ ես խնդրում եմ վարչապետին, որ ինքը կոնկրետ իրավապահ մարմինների այս անօրինական գործողությանը համապատասխան խիստ պատիժ-գնահատական տա:

Մենք հաղթանակին հասանք; Իսկ ինչ է սպասվում կոնկրետ քննիչին, դատախազին, մենք հերթական հայտարարությամբ հանդես կգանք: Անօրինական որոշման համար պատասխան են տալու եւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Սա բոլորիս պայքարն է, որովհետեւ այսօր «Ժողովուրդ» օրաթերթն է հայտնվել այս վիճակում, վաղը նույն վիճակում կարող է հայտնվել մեզանից յուրաքանչյուրը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031