Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լիբանանում տեսնում ենք ցուցարարների ուղղորդում, որը շատ վտանգավոր է. արաբագետ. «Ա1+»

Հունվար 23,2020 14:15

Լիբանանում երեկ ավարտվեց նոր կառավարության ձևավորումը՝ վարչապետ Հասսան Դիաբիի գլխավորությամբ, սակայն երկրում ցույցերը դեռևս չեն դադարում։ Ցուցարարները պահանջում են տեխնոկրատներից կազմված կառավարություն ձևավորել։ Կառավարության կազմում է նաև Հայ Հեղափոխական Դաշնակցության առաջադրած հայազգի Վարդինե Օհանյանը, որը զբաղեցնում է Երիտասարդության և սպորտի հարցերով նախարարի պաշտոնը։

Բեյրութում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ «Ա1+»-ը զրուցել է արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ։

Բողոքի ցույցերը, Սարգիս Գրիգորյանի խոսքով, 2020 թվականի հունվարի սկզբներին անդեմ էին, չկային քաղաքական լիդերներ, տարերայնորեն էին ընթանում, սակայն վերջին շրջանում նկատվում են ուղղորդումներ․ «Նկատի ունեմ այն հարձակումները, որոնք մի քանի օր առաջ եղան կառավարական շենքերի վրա, բանկերի վրա Բեյրութի կենտրոնում։ Եվ այստեղ վտանգավոր մի իրավիճակ ստեղծվեց, որտեղ արդեն երևում էին քաղաքական ձեռագրեր, որոնք փորձում էին լիդերներ չունեցող զանգվածներին ուղղորդել։ Հիմա կդժվարանամ ասել, թե կոնկրետ որոնք, բայց կարելի է ենթադրել։ Ամեն դեպքում սա վտանգներով է լեցուն»։

«Բանկերի վրա հարձակումները, հարձակումները այն ինստիտուտների վրա, որոնք ինչ-որ չափով Լիբանանում կայացած էին։ Լիբանանում ամենակայացածը հենց ֆինանսական, բանկային համակարգն էր, ու մենք հենց այդ համակարգի վրա հարձակումներ տեսանք։ Վտանգը հենց սրա մեջ էր։ Հիմա էլ եմ տեսնում այդ վտանգը․ տեսնում ենք ցուցարարների ուղղորդում, որը շատ վտանգավոր է նաև այսօր»,- շարունակեց նա։

Գրիգորյանը չշտապեց նշել, թե որոնք են կոնկրետ այդ ուղղորդող ուժերը, բայց ենթադրաբար այն ուժերն են, որոնք փորձում են պահպանել կառավարման այն հիմնական համակարգը, կառուցվածքը, որոնք եղել են Լիբանանում․ «Այսինքն՝ դավանական գաղափարախոսությամբ առաջնորդվող թե՛ սուննիական, թե՛ շիական, թե՛ քրիստոնեական, որոնք որ փորձում են այդ համակարգը պահպանել»։

Լիբանանի կառավարության անդամները, ըստ Գրիգորյանի, պետք է կոնկրետ քայլեր իրականացնեն, շատ արագ քայլեր, որոնք որ արդյունավետ պետք է լինեն՝ առաջնորդվելով Լիբանանը միասնական պահելու սկզբունքով, այդ տարաձայնությունները հարթելու գաղափարով։ «Այդ լուծումներն ընկած են Լիբանանի ներկայիս կառավարության անդամների կամքի վրա։ Այդ քայլերը պետք է ուղղված  լինեն նաև բացասական տրամադրությունները հարթելուն։ Եթե այդ քայլերը լինեն, Լիբանանը շատ արագ կվերագտնի իրեն, եթե՝ ոչ, ցույցերը կշարունակվեն»,- եզրափակեց նա։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Ով հետևում է արաբական մամուլի հրապարակումներին, նկատած կլինի, որ դեռևս ամիսներ առաջ, երբ այս ցույցերը տարերային բնույթ չէին կրում և մարդիկ ասում էին, որ իրենք միասնաբար՝ անկախ իրենց կրոնական կամ ազգային պատկանելությունից, դուրս են եկել հանուն իրենց լավ ապագայի, դեռ այդ ժամանակ լիբանանյան աջ քրիստոնեական կուսակցության պաշտոնաթերթի կայքում բողոքավոր ցուցարարները արդեն անվանվում էին «հեղափոխականներ» տերմինով։ Սա այն ժամանակ էր, երբ ներքին գործերի նախարարը դեռ հրաժարվում էր խաղաղ ցուցարարների դեմ ոստիկանական ուժ կիրառել։ Այնպես որ, հաշվի առնելով նշված կուսակցության քաղաքական սիմպատիաները և անտիպատիաները և իր կողմնակիցներին տարածաշրջանում և նրանից դուրս, դժվար չէր կռահել, ում են ձեռնտու, որպեսզի խաղաղ ցույցերը վերածվեն բախումների՝ ոստիկանության և ցուցարարների միջև։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031