«Ժողովրդավար կառավարող ուժն, իսկապես, լավ ընդդիմության կարիք ունի: Ես մեր կարիքից էլ եմ հիմա խոսելու, այնպես որ, չասեք, թե դաս եմ տալիս»,-ԱԺ նիստում այսօր անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» եւ «Իմ քայլի» միջեւ բանավեճին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:
Ըստ նրա՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, կարեւորելով իր խմբակցության գործունեության մասին հանրային ընկալումները՝ ջանք չի խնայում բացատրելու, թե ինչ է ընդդիմությունը, ինչ դեր ունի. «Ինքս էլ կարեւորելով ընդդիմության դերը, իմ տեսակետը ներկայացնեմ: Հիմա ցավով եմ նշում, որ անգամ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ուղղակի խցանվել է անցյալում եւ շատ հաճախ անհուսալի կերպով անցյալ համակարգին բնորոշ ընդդիմություն է ներկայանում իր մոտեցումներով, բառապաշարով, մտածելակերպով եւ վախերով»:
Ապա Լենա Նազարյանը դիմեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին. «Ցավոք, ձեր ընդդիմադիրությունը դասական է ոչ թե ժողովրդավարությանը բնորոշ լինելու իմաստով, այլ դասական է՝ հին Հայաստանի ընդդիմությանը բնորոշ լինելու իմաստով: Դուք հիմա ներկայանում եք այնպիսի ընդդիմության դերով, ինչպիսին մենք ավանդաբար ստիպված էինք եղել նախորդ իշխանության ժամանակ, եւ դա լավ օրից չէր…դուք կրկնում եք «Ելք» դաշինքը, մինչդեռ պետք է ելք գտնեք անցյալի ձեւերից, հրաժարվեք անցյալի չափանիշներից: Անցյալի տեսակի ընդդիմադիրության ռեսուրսը սպառված է, նախորդ իշխանությունը չկա՝ մերժված է: Ասել, թե մեզ դուր է գալիս լինել «Սերժ Սարգսյան», նշանակում է՝ լինել անհուսալի կերպով հին…Ոչ միշտ է ճիշտ կլասիկ լինելը՝ հին Հայաստանի ընդդիմության իմաստով: Դասականությունն արդեն մի անգամ խանգարել է ձեզ եւ խանգարում է նաեւ այս շրջանում»:
Լենա Նազարյանն ընդդիմությանը կոչ արեց նոր գորճելաոճ ընդունել:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ