Լրահոս
Օրվա լրահոսը

Չինարիում խեղդամահ արված կինը ուսուցչուհի էր, երեք երեխաների մայր

Հունվար 23,2020 13:47

Aravot.am-ի տեղեկություններով՝ Տավուշի մարզի Չինարի գյուղում կնոջը խեղդամահ անելու կասկածանքով ձերբակալված տղամարդը գյուղապետարանի աշխատակից է, շատ համերաշխ է եղել կնոջ հետ: Նրանք ունեն երեք անչափահաս երեխա, ապրում էին առանձին: Կասկածյալի հայրը մահացել էր ավելի վաղ, նա ունի երկու քույր ու գյուղում իրենից առանձին ապրող մայր:

Սպանվածը ուսուցչուհի էր, տարրական դասարաններում էր դասավանդում: Մեր տեղեկություններով՝ Չինարիում բոլորը շոկի մեջ են, որովհետեւ որեւէ վատ բան այդ ընտանիքի մասին չեն լսել, լրատվամիջոցներից են տեղեկացել, որ ամուսինն է կասկածվում սպանության համար: Մեր զրուցակիցը հայտնեց, որ գյուղում տարածված էր, որ կինը ինքնասպանություն է գործել, պատճառների մասին չէին հասցրել իմանալ, ոստիկանները տաք հետքերով բռնել են ամուսնուն:

Սպանված կինը Չինարիի հարեւան գյուղից էր՝ Մովսես գյուղից: Մովսես համայնքի ղեկավար Արտակ Պապյանը չցանկացավ որեւէ տեղեկություն հայտնել, ասաց՝ չի հանդիպել սպանվածի հարազատներին: Միայն ասաց՝ սպանվածը մի քույր ուներ:

Ըստ քննչական կոմիտեի՝ 2020թ. հունվարի 22-ին՝ ժամը 17.30-ին, Տավուշի մարզի բնակչից ահազանգ է ստացվել այն մասին, որ տանը հայտնաբերել է իր կնոջը՝ կախված վիճակում՝ միաժամանակ հայտարարելով, որ կինն ինքնասպան է եղել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, որտեղ հայտնաբերել է 1990թ. ծնված տանտիրուհու դին՝ իրենց տան ննջասենյակի մանկական օրորոցից պարանով կախված վիճակում: Դիակի արտաքին զննությամբ կնոջ մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր:

ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի քննիչների և ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողների հետ ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի, ինչպես նաև՝ կնոջ մահվան իրական հանգամանքները:

Մասնավորապես պարզվել է, որ 30-ամյա կինը ոչ թե ինքնասպան է եղել, այլ դարձել է սպանության զոհ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքից առաջ ամուսինները վիճաբանել են անձնական հարցերի շուրջ, որի ժամանակ ամուսինը հակի թելով խեղդամահ է արել կնոջը և որպեսզի թաքցնի հանցագործությունը, իմիտացիա է ստեղծել, թե, իբր, կինն ինքնասպանություն է գործել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ա says:

    2 քույր ունի Գևորգը
    Գրված է 1

  2. Շնորհակալություն, ճշտեցինք

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031