Լրահոս
Օրվա լրահոսը

Բա ինչո՞ւ Ռուբինյանը բարեվարքությունից ելնելով Աշոտյանի հետ սրճում է ու չի հանդիպում ԵԺԿ-ից «Ժառանգության» ու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

Հունվար 23,2020 13:11

Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, բացատրելով, թե ինչպես ու ինչ հանգամանքներում է սուրճ խմել նախկին իշխանությունների կարկառուն ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ, ասել էր. «Դա եղել է մոտ 7-8 ամիս առաջ, գաղտնի չի եղել, հրապարակվել է: Խոսակցության թեման երկուսն են եղել՝ հայտնի է, որ ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության իմքայլականները, ներառյալ ես, մտել են ԵԺԿ-ի խմբի մեջ: Երբ ես քննարկում էի ԵԺԿ-ի մեր գործընկերների հետ խումբ մտնելու հարցը, այնտեղ մեզ խնդրեցին հաշվի առնելով, որ ՀՀԿ-ն ԵԺԿ անդամ է, տեղյակ պահել ՀՀԿ-ին՝ բարեվարքությունից ելնելով, ինչը ես արել եմ: Ոչ թե խնդրել եմ, այլ տեղյակ եմ պահել»:

Այս առնչությամբ այսօր Aravot.am-ը Ռուբինյանին հարցրեց՝ ԵԺԿ անդամ է նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը, ընդ որում, ավելի շուտ է անդամակցել, քան ՀՀԿ-ն, այդ դեպքում ինչո՞ւ բարեվարքությունից ելնելով չեք հանդիպել ու չեք սրճել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Նա պատասխանեց. «Նախ, ես դրանից առաջ այսպես թե այնպես «Ժառանգության» անդամների հետ հանդիպել եմ: Բացի դրանից, մեր գործընկերները Ստրասբուրգում, երբ որ ես իրենց հետ խոսել եմ, քանի որ մինչ մեզ ԵԽԽՎ-ում ՀՀԿ-ականներն էին եւ ոչ «Ժառանգությունը», հենց այդ կոնտեքստում ենք հանդիպել: Սա կապ ուներ ԵԺԿ-ի խումբ մտնելու հետ, իսկ ԵԺԿ-ի խմբում ԵԽԽՎ-ում մեզնից անմիջապես առաջ ՀՀԿ-ականներն էին եւ ոչ «Ժառանգությունը», որովհետեւ «Ժառանգությունը» ԱԺ-ում ներկայացված չէր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031