Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այս փաստերը ցույց են տալիս, որ ծննդատների հարցում գործ ունենք պարզ մանիպուլյացիաների հետ. վարչապետ

Հունվար 23,2020 12:49

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով մարզային մի քանի ծննդատների փակման խնդրին, պատմեց իր տեսած ռեպորտաժի մասին, որտեղ Ոսկեպարի ծննդկանը գնացել է Աչաջրի ծննդատանը ծննդաբերելու: Վարչապետի խոսքով, Աչաջրի ծննդատունն, ըստ չափանիշների, գտնվում է այն ծննդատների ցանկում, որոնք չեն համապատասխանում հետագա գործունեության համար չափանիշներին:

«Ոսկեպարը գտնվում է Նոյեմբերյանից 19 կիլոմետր հեռավորության վրա ու Նոյեմբերյանում կա ծննդատուն, շատ լավ վիճակում, նորոգված, լիարժեք հագեցված: Աչաջուր գյուղը Ոսկեպարից գտնվում է 25 կիլոմետր հեռավորության վրա, այսինքն՝ Նոյեմբերյան քաղաքն ու նրա ծննդատունն ավելի մոտ են Ոսկեպարին, քան Աչաջուրը, էլ չեմ ասում, որ Աչաջուրը Ոսկեպարից հեռու է 25.7 կիլոմետր, Իջեւանից հեռու է 34.3 կիլոմետր: Հարց ՝ ինչո՞ւ է ծննդկանը նախընտրել ավելի երկար ճանապարհ գնալ ու ավելի վատ հագեցած ծննդատանը ծննդաբերել»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այս տվյալները ներկայացնելով՝ ցանկանում է ցույց տալ, որ հարցերը ինչպիսի մանիպուլյատիվ շահարկումների են ենթարկվում. «Այսինքն, եթե Ոսկեպարից ծննդկանը կարող է ավելի երկար ճանապարհ կտրել, ընդ որում, շնորհիվ այն բանի, որ ճանապարհները գտնվում են փայլուն վիճակում՝ ի տարբերություն 2018 թվականի: Փաստը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031