Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյանը՝ առողջապահության ապահովագրության մասին. «Հիմա ամփոփում ենք բոլոր առաջարկները՝ գերատեսչություններից եւ հանրությունից ստացած, որի արդյունքում փաստաթուղթը կփոխվի. «Հրապարակ»

Հունվար 23,2020 12:28

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է առողջության ապահովագրության համակարգի ներդրման գործընթացը:

Հիշեցնենք, որ Թորոսյանն առաջ է քաշել առողջության ապահովության մի գաղափար, ըստ որի՝ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետք է իր ամսական աշխատավարձի 6 տոկոսը վճարի պետությանը՝ այդպիսով ապահովագրելով թե՛ իր, թե՛ ՀՀ չաշխատող եւ ըստ այդմ՝ այդ 6 տոկոսը չվճարող քաղաքացիների առողջությունը:

«Հիմա ամփոփում ենք բոլոր առաջարկները՝ գերատեսչություններից եւ հանրությունից ստացած, որի արդյունքում փաստաթուղթը կփոխվի, ու, հավանաբար, նորից կդնենք e-draft-ում, որպեսզի հաշվի առած տարբերակն էլ հասանելի լինի: Հետո կառավարությունում էլ նորից քննարկումներ կսկսենք դրա շուրջ ու կգնանք առաջ»,-երեկ ասաց Արսեն Թորոսյանը:

– Այսինքն՝ վերջնական մտադիր եք կանգ առնել քաղաքացիներից ամսական իրենց աշխատավարձի 6 տոկոսը գանձելու որոշման վրա՞:

– Իմ ասածն էլ հենց դա է, որ այդ բոլորը հաշվի առնելով՝ հնարավոր է փոփոխություն, ինչպես ասել էի, էստեղ խնդիրը պակասող փողի քանակի մեջ է ավելի շատ եւ դրա աղբյուրների: Աղբյուրների մասով որոշում կկայացվի աստիճանաբար:

– Իսկ դա որքանո՞վ է ապահովելու սոցիալական արդարություն, քանի որ 100 հազար դրամ ստացողի դեպքում այդ 6 տոկոսը 6 հազար դրամ է, 1 մլն ստացողի դեպքում՝ 60 հազար:

– Այդ համակարգն ուղիղ սոցիալական արդարություն ապահովելու համար է ներդրվելու:

– Ինչո՞ւ պիտի 1 մլն դրամ ստացողը վճարի ավելի շատ, բայց ստանա նույն ծառայությունը, ինչ 100 հազար ստացողը:

– Որովհետեւ սոցիալական ապահովության համակարգ է դա, ոչ թե կլասիկ ապահովագրության, եւ լուծում է ամբողջ հանրության կամ հանրության մեծամասնության ֆինանսական պաշտպանվածության հարցը եւ ոչ թե միայն որեւէ անհատի ապահովագրության հարցը:

– Բայց դրանով շատ վճարողն էլ, քիչ վճարողն էլ նույն կարգի ծառայություն են ստանալու:

– Բայց լավ ծառայություն են ստանալու թե՛ բարձր, թե՛ ցածր վճարողները: Նույն տրամաբանությամբ էսօր վճարում են մնացած բոլոր հարկերը, մենք բոլորս էլ հարկերը վճարում ենք տոկոսով մեր աշխատավարձից:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031