«Մի անգամ ամբիոնից արդեն ասել եմ, որ կոռեկտության սահմաններ կան»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Հիշեցնենք, որ խորհրդարանի այսօրվա նիստում ընդդիմության եւ իշխանության միջեւ բանավեճի մթնոլորտը կրկին թեժ էր:
«Իշխանությանը քննադատել կամ վիրավորել՝ չի նշանակում, թե ժողովրդի մեջ ինչ-որ դիվիդենտ կշահեք: Եկեք իրար հարգենք»,-ընդդիմությանը կոչ արեց Սասուն Միքայելյանը:
Անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանին, որն իր խոսքում նշել էր, թե իշխանությունը մոլորության մեջ է, եթե կարծում է, որ ընդդիմությանը կվիրավորի, ընդդիմությունն էլ լուռ կլսի, Միքայելյանը նշեց. «Տիկին Սամսոնյան, ես կյանքում մոլորված չեմ եղել, որ խոսում եք եւ անձնական վիրավորանքի վերածում: Անունն ասեք: Բոլոր խմբակցություններին խնդրում եմ, նիստ է ընթանում, եկեք այս շրջանակում մնանք: Եթե վիճաբանություն, եկեք հելնենք գնանք վիճենք, ծեծենք իրար, պրոբլեմ չկա…չի կարելի այս դահլիճում ժողովրդին ցույց տալ кто смелее…спасибо…»: Սասուն Միքայելյանի վերջին արտահայտությունը նիստերի դահլիճում ծիծաղ առաջացրեց:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ