Երեկ հայրենի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Քրեական օրենսգրքում եւ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու կառավարության օրենսդրական առաջարկը: Այս նախագիծն ավելի հայտնի է քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին օրենք անունով, որին կողմ քվեարկեցին 73 պատգամավորներ, 20՝ դեմ, եւ 15՝ ձեռնպահ:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք ինքը գիտի նման անձանց, ովքեր քրեական ենթամշակույթը կրող են:
-Դուք Ձեր շրջապատում ունե՞ք այդ մշակույթը կրող անձանց, իրենք ինչպե՞ս են վերաբերվում այս օրենքին:
-Ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր իրենք ոչ ուղղակի… լինելով քրեական ենթամշակույթի կրող՝ պայքարում են քրեական ենթամշակույթի դեմ՝ իրենց երեխաներին սովորեցնելով ամենալավ բուհերում, չցանկանալով, որ իրենց երեխաները շարունակեն իրենց ճանապարհը, դա էլ չէ՞ արդեն անուղղակի պայքար է: Այսինքն՝ քրեական ենթամշակույթ կրող մարդը չի ցանկանում, որ իր երեխան այդ մշակույթը կրի, ուզում է, որ իր երեխան լինի սովորած, կրթված, արժեք ստեղծող: Դա ավելի շատ փողոցում տիրող բարքեր են, եւ ես հստակ դեպքեր կարող եմ մատնանշել, որ նման մարդիկ բավականին հեռու են պահում իրենց զավակներին: Ու ես ողջունում եմ նման քայլերը, որ մենք մենակ չենք նաեւ այդ պայքարում:
Կարդացեք նաև
-Բայց հաջողելո՞ւ եք այդ պայքարում:
-Ես չեմ կարող ասել, դա իրավապահների գործն է, իրենք ունեն գործիքակազմ ու օրենքով սահմանված իրավասություններ: Գործիքներ տրվել են իրավապահ մարմիններին, ու, այո, ՀՀ-ում պետք է բացառել քրեական ենթամշակույթը:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում