Լրահոս
Օրվա լրահոսը

EIU ժողովրդավարության ինդեքսում Հայաստանը բարելավել է դիրքերը

Հունվար 23,2020 01:00

Բրիտանական The Economist Group-ի հետազոտական մարմինը՝ The Economist Intelligence Unit-ը (EIU), հրապարակել է «Ժողովրդավարության ինդեքս-2019» զեկույցը, որում Հայաստանը 5.54 միավորով զբաղեցրել է 86-րդ հորիզոնականը:

Նախորդ տարվա ինդեքսում Հայաստանը 4.79 միավորով զբաղեցնում էր 103-րդ հորիզոնականը:

Ըստ հետազոտության՝ Հայաստանում ընտրական գործընթացների բազմազանությունը գնահատվել է 7.5 միավոր, կառավարության գործունեությունը՝ 5.36, քաղաքական մասնակցությունը՝ 6.11, քաղաքական մշակույթը՝ 5.63, քաղաքացիական ազատությունները՝ 5.59 միավոր:

Հետազոտության մեջ ներառված է 165 երկիր, որոնք առանձնացվում են ըստ կառավարման ձևի՝ լիարժեք ժողովրդավարություն, թերի ժողովրդավարություն, հիբրիդային ռեժիմ և ավտորիտար ռեժիմ: Ըստ այդ, Հայաստանը ներառվել է հիբրիդային ռեժիմ ունեցող երկրների շարքում:

Տարածաշրջանի երկրներից Վրաստանը Հոնդուրասի հետ կիսում է 89-րդ հորիզոնականը (հիբրիդային), Թուրքիան 110-րդ տեղում է (հիբրիդային), իսկ Ադրբեջանը 146-րդ տեղում է՝ ընդգրկվելով ավտորիտար ռեժիմ ունեցող պետությունների շարքում: Ռուսաստանը նույնպես 134 միավորով ավտորիտար երկրների շարքում է:

Ամենաժողովրդավար երկիր ճանաչվել է Նորվեգիան, որին հաջորդում են Իսլանդիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան: Վարկանշային աղյուսակը վերջին հորիզոնականներում են Չադը, Սիրիան, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը, Կոնգոյի դեմոկրատական Հանրապետությունը և Հյուսիսային Կորեան:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031