Ինչպես հայտնի է՝ անցած տարվա դեկտեմբերին Հանրային Խորհրդի անդամ, գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը թերթերից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր Խորհրդում իր անդամակցությունը դադարեցնելու մտադրության մասին։
Այսօր՝ հունվարի 22-ին Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի խնդրանքով Արկադի Տեր-Թադևոսյանը այլ գործընկերների՝ Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի և նույն հանձնաժողովի ենթահանձնաժողովի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Օհանյանի հետ միասին հանդիպեցին և քննարկեցին Հանրային խորհրդի առջև ծառացած խնդիրները և անելիքները, ինչպես նաև՝ կարծիքներ հայտնեցին ՀԽ նախագահի նախաձեռնած հանդիպումների շրջանակներում այլ գործընկերների հայտնած առաջարկների վերաբերյալ ու սեփական տեսլականը ներկայացրեցին Հանրային խորհրդի իսնտիտուցիոնալ կայացման ու ռազմավարության մշակվող փաստաթղթի շուրջ։
Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Թադևոսյանը շարադրեց այն մոտեցումները և հրատապ խնդիրների լուծման հրամայականը, որոնք կարող են իրեն հնարավորություն տալ իր բազմամյա մասնագիտական փորձառության ոլորտում՝ պաշտպանության բնագավառում, ավելի մեծ նպաստ բերել պաշտպանական քաղաքականությունների բարելավմանը, այդ բնագավառում և ՀԽ ինստիտուցիոնալ գործառնության պայմաններում Կառավարությանը փորձագիտական ու խորհրդատվական ծառայություններ մատուցելու գործում։
Գեներալի հետ հանդիպումից հետո Ստյոպա Սաֆարյանը և Վազգեն Սաֆարյանը շարունակեցին քննարկումը Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի իրավասության ներքո գտնվող կամ քննարկվող հարցերի կապակցությամբ՝ ուրվագծելով 2020թ․ ընթացքում այդ հանձնաժողովի գործողությունների պլանը։
Կարդացեք նաև
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյան