Լրահոս
Օրվա լրահոսը

Պատուհանին արձակված կրակոցի փաստը գտնվում է Խորհրդի և իրավապահների ուշադրության կենտրոնում. ԲԴԽ

Հունվար 22,2020 23:44

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին արձակված կրակոցի փաստով ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Խնդիրն իր կարևորությամբ և աննախադեպությամբ գտնվում է Խորհրդի և իրավապահ մարմինների առաջնային ուշադրության կենտրոնում: Տեղի ունեցածը հանրային լայն արձագանք է ստացել և, երբեմն, տեղիք տվել այս պահին նաև անհարկի քննարկումների:

Բարձրագույն դատական խորհուրդը կոչ է անում բոլորին զերծ մնալ ոչ մասնագիտական որևէ մեկնաբանություն անելուց, քան դեռ քննությամբ պարզված չեն տեղի ունեցածի բոլոր մանրամասները:

Քննության ավարտից հետո միայն կատարվածի մասին կտրվի հիմնավոր տեղեկատվություն և համապատասխան գնահատական:

Բարձրագույն դատական խորհուրդ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031