Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արտակ Բեգլարյանի միջնորդությամբ երկխոսություն է մեկնարկել կառավարության և Ալեքսանդր Քանանյանի միջև

Հունվար 22,2020 23:33

Իմ միջնորդությամբ երկխոսություն է մեկնարկել կառավարության և Ալեքսանդր Քանանյանի միջև, ով երեկ հացադուլ է սկսել Շահումյանի (Քարվաճառի) շրջանի ՀԷԿ-երի շինարարական աշխատանքների դադարեցման ու ընդհանրապես ՀԷԿ-երի հանդեպ վերահսկողության բարձրացման պահանջներով:

Կառավարությունից ինձ հավաստիացրել են, որ արդեն դադարեցված են շինարարական աշխատանքները, և կառավարությունը պատրաստ է կառուցողական քննարկումների ու համագործակցության:

Ես էլ պատրաստ եմ հնարավորինս նպաստել կառավարության և Ալեքսանդր Քանանյանի միջև կառուցողական երկխոսության կայացմանը՝ հույսով, որ դա կհանգեցնի Ա.Քանանյանի հացադուլի դադարեցմանը, քաղաքացիների իրավունքների պատշաճ իրացմանը, բնապահպանական հարցերում հանրային ու պետական վերահսկողության և էներգետիկայի համակարգի արդյունավետության բարձրացմանը:

Նաև առողջապահության նախարարությանը տեղեկացրել եմ Ա.Քանանյանի հացադուլի մասին՝ խնդրելով պատշաճ ուշադրության տակ պահել նրա առողջությունը: Բժիշկն արդեն այցելել է նրան, կատարել համապատասխան զննություններ և արձանագրել, որ դեռևս որևէ խնդիր չկա այդ առումով:

Հ.Գ. Քարվաճառի դպրոցականներին եղբայրաբար հորդորում եմ իրենց պահանջները հնչեցնելու նպատակով զերծ մնալ դասադուլ կազմակերպելուց. ձեր կրթությունը կարևոր արժեք է բոլորիս համար, սիրելի՛ երեխաներ:

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031