Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանը գաղտնալսվո՞ւմ է. մեկնաբանում է պաշտպանը

Հունվար 22,2020 22:52

«Այդ տեղեկություններին ծանոթացել եմ մամուլից: Քննարկում ենք, թե ինչպես ենք արձագանքելու: Արձագանք կլինի, լրացուցիչ տեղեկություն կտրամադրենք»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե մեղադրյալի կարգավիճակում գտնվող ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին գաղտնալսում են, քանի որ դատարանը բավարարել է այդ մասին Քննչական կոմիտեի միջնորդությունը, նաեւ՝ առգրավվել են նախկինում նրա հեռախոսային խոսակցությունների վերծանումները, ասաց Հրայր Թովմասյանի շահերի պաշտպան, փաստաբան Ամրամ Մակինյանը:

Նա նշեց՝ լուրը հաստատել չի կարող. «Եթե վերացական ընդունենք, որ գործողությունն իրականում կատարվել է, ապա այն փակ ռեժիմով է կատարվում: Պաշտպանական կողմը, իհարկե, մասնակից չի լինում այդ դատական նիստին: Ես էլ ձեր նման այսօր եմ իմացել: Որպես անձ եւ իրավաբան՝ շատ բացասական եմ վերաբերվում դրան եւ արձանագրում՝ դա եւս մեկ քայլ է՝ սահմանադրությամբ անձեռնմխելիությամբ օժտված անձի իրավունքները խախտելու գործում»: Հիշեցնենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը մեղադրվում է մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, շահադիտական դրդումներով պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար՝ երկու դրվագով, որոնք անզգուշությամբ  ծանր հետևանքներ են առաջացրել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031