Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Հունվար 22,2020 22:40

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին պետ Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի քիչ առաջ հրապարակված որոշմամբ: «Միաժամանակ, դատարանն այս անգամ իր բարձրության վրա գտնվեց: Մեր միջնորդությունը բավարարվեց՝ Կարեն Խաչատրյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ: Կարեն Խաչատրյանը գրավի գումարը վճարվելուց հետո կարող է ազատ արձակվել:

Սա ուշացած, բայց արդարության առումով ճիշտ որոշում էր: Գրավի չափը սահմանվել է 20 միլիոն դրամ: Կարեն Խաչատրյանն ազատ կարձակվի այն ժամանակ, երբ ֆիզիկապես հնարավոր կլինի այն վճարել: Պետք է հիմա խոսեմ նրա ընկերների հետ, նրանք այստեղ են»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Կարեն Խաչատրյանի պաշտպան, փաստաբան Ամրամ Մակինյանը: Նրա խոսքով՝ Խաչատրյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկային, նա հինգ ամիս է, ինչ կալանավորված էր:

Հիշեցնենք, որ 2019թ.-ին ԱԱԾ-ի խուզարկությունների ավարտից հետո ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը և նրա եղբորորդին՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյանը բերման էին ենթարկվել: Նրանք մեղադրվում են ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում կատարելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031