«Մենք պատրաստ ենք հանդիպման: Որոշակի պայմանավորվածություններ ունենք համանախագահների հետ միասին՝ ուրվագծելու, թե ինչպես ենք աշխատում այս տարվա ընթացքում»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ առաջիկայում հնարավոր հանդիպմանը: «Ունենք պայմանավորվածություն եւ սպասում ենք, որ մոտ ժամանակներս կարող ենք հանդիպել:
Այդ մասին հայտարարությունը կլինի համաձայնեցված հայտարարության տեսքով: Խոսքն ադրբեջանական կողմի հետ միջնորդների մասնակցությամբ հանդիպման մասին է»,-տեղեկացրեց Մնացականյանը:
Նա նաեւ շեշտեց, որ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին Արցախի մասնակցության հարցը հայկական կողմի համար շարունակում է մնալ օրակարգային. «Մեզ համար էական է ապահովել, որ ընտրված իշխանություն ունեցող սուբյեկտի մասնակցության հարցը կարեւոր է»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ