«Բանակցում ենք մեր դիրքորոշումների շրջանակում՝ անկախ նրանից, թե ով է ադրբեջանական կողմում: Իհարկե, ընտրությունները հանգամանք են, մենք դա նկատի ենք առնում, բայց նաեւ շեշտում ենք, որ բանակցություններն անհրաժեշտ գործընթաց են»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանում այս տարի սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն ինչպիսի՞ հնարավոր ազդեցություն կարող են ունենալ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա:
«Մենք բանակցություններից խուսափելու որեւէ նպատակ չունենք: Եթե մյուս կողմը գտնում է, որ այդ կարողությունն ունի, եւ որ դա չի անդրադառնում ընտրական գործընթացի վրա, մենք առավել եւս խնդիր չունենք եւ ցանկացած պահի պատրաստ ենք»,-վստահեցրեց Զոհրաբ Մնացականյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ