Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս վարքագիծը հիշեցնում է նախկին իշխանություններին, երբ նրանք ցանկանում էին տապալել ընդդիմության նախաձեռնությունները». Էդմոն Մարուքյան

Հունվար 22,2020 18:55

Հարգարժան վարչապետին հիշեցնեմ, որ ավագանին կամ քաղաքապետարանի որևէ վարչություն կամ արդարադատության նախարարությունը չի որոշում ինչն է Ազգային ժողովի լիազորությունների շրջանակում, ինչը՝ ոչ։

Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են բացառապես Սահմանադրությամբ (88-րդ հոդվածի 4-րդ մաս, Ազգային ժողովի կանոնակարգի 1-ին հոդվածի 4-րդ մաս):

Այդ լիազորությունների թվում է քննիչ հանձնաժողովների ստեղծումը՝ Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով (Սահմանադրության 104-րդ հոդվածի 1-ին մաս)։

Այստեղ հատկապես կարևոր է «Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող» եզրույթի բացահայտումը։ Այն բացահայտելու համար այս դեպքում պետք է հստակեցնենք, թե արդյոք տվյալ խնդրի կապակցությամբ գործադիր իշխանությունն ունի լիազորություն թե ոչ (ակնհայտ է, որ չունի, քանի որ de jure տեղական ինքնակառավարման մարիմնն անկախ է գործադիր իշխանությունից), ինչպես նաև պարզել, թե արդյոք խնդրո առարկա փաստերի առնչությամբ դատարանում քննվում է որևէ գործ (ինչը ևս տեղի չի ունեցել այս պարագայում)։ Այսինքն, կիրառելի է բացառման սկզբունքը։ Մյուս կողմից, Ազգային ժողովի կանոնակարգի 21-րդ հոդվածի տրամաբանությունից ուղղակիորեն հետևում է, որ քննիչ հանձնաժողովը կարող է քննել ինչպես պետական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմիններին առնչվող հարցեր։

Քննիչ հանձնաժողովի ձևավորմանը խոչընդոտելն ունի բացառապես քաղաքական նպատակ, և այդ նպատակը մեկն է՝ զերծ պահել Հայկ Մարությանին հաշվետու լինելու պարտականությունից և կոռուպցիոն ռիսկերի բացահայտումից, դրա համարժեք գնահատականից։

Այս վարքագիծը հիշեցնում է նախկին իշխանություններին, երբ նրանք ցանկանում էին տապալել ընդդիմության նախաձեռնությունները՝ հղում տալով ինչ-որ անհասկանալի իրավաբանների անիմաստ տեսությունների:

Գործադիրը գնում է ընդդիմության հնարավորությունների սահմանափակման ճանապարհով, քանի որ չի ցանկանում կայացնել օրենսդրին հաշվետու լինելու ինստիտուտը։

Մենք դրա միջով անցել ենք միասին, պարոն վարչապետ։ Իզուր վատ ավանդույթները մի շարունակեք։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031