Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Կուտոյանի մահվան եւ իր հասցեին նախկինների քննադատության մասին. «Հայկ Հարությունյանի դեպքի ժամանակ ինչո՞ւ չէին ասում»

Հունվար 22,2020 18:45

«Հիմնական վարկածը, որը քննվում է, ինքնասպանության հասցնելն է: Կարծում եմ՝ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու գործում ամենաշատը պետք է շահագրգիռ լինեն պարոն Կուտոյանի ընտանիքի անդամները: Կարծում եմ՝ նրանք լիարժեք պետք է գործակցեն նախաքննական մարմնի հետ, որպեսզի ճշմարտությունն ամբողջությամբ եւ հարյուր տոկոսով բացահայտվի: Երաշխավորում եմ, որ կառավարությունն իր լծակներից կօգտվի, որպեսզի այս եւ մյուս գործերը բացահայտվեն մինչեւ վերջին դետալը»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքին:

Վարչապետն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ նախորդ իշխանության ներկայացուցիչներն աղմուկ են բարձրացրել, թե կառավարությունը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել Կուտոյանի մահվան առթիվ. «Վարչապետին ենթակա ԱԱԾ պատվո պահակախումբը ներկայությամբ պատվել է Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստն ու հուղարկավորությունը: ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն ու ԱԱԾ ղեկավար կազմը մասնակցել են հոգեհանգստին եւ հուղարկավորությանը, ԱԱԽ քարտուղարը՝ եւս»:

Ապա Փաշինյանը հարցադրում արեց. «Իսկ ի՞նչ պետք է ուրիշ աներ կառավարությունը…ես էլ լրատվամիջոցի հարցին ի պատասխան ցավակցել եմ ընտանիքին: Իսկ ինչո՞ւ այդ մարդիկ այդ հարցը չէին բարձրաձայնում, երբ Հայկ Հարությունյանի դեպքը եղավ: Վերաբերմունքի տարբերություն ունե՞ն: Նախկին պաշտոնյաներ են, որոնք պաշտոնավարել են վիճահարույց շրջանում, իսկ մեր կողմից ինչ-որ պետք է արվեր, արվել է: Նույնիսկ անիմաստ եմ համարում այդ քննարկումները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031