Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունն ուսումնասիրում է Արթուր Վանեցյանի վերաբերյալ մամուլի հրապարակումը. «Փաստինֆո»

Հունվար 22,2020 19:07

«Փաստինֆո». Դատախազությունն ուսումնասիրում է վարչապետի ընտանիքի դեմ հակաքարոզչությունը ԱԱԾ նախկին տնօրենի կողմից համակարգվելու վերաբերյալ մամուլի հրապարակումը։

Հիշեցնենք, որ նման հրապարակմամբ հանդես էր եկել վարչապետին պատկանող լրատվամիջոցում։ «Հայկական ժամանակ»-ի ձեռքի տակ են հայտնվել փաստեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի եւ դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում եւ ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից»,- հրապարակվել էր հունվարի 12-ին՝ տվյալ պարբերականում։

«Փաստինֆո»-ն դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյոք այն քննության առարկա դարձվել է, ինչին ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պատասխանել է, որ մամուլի տվյալ հրապարակումն ուսումնասիրվում է։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  ինքը՝ Ա.Վանեցյանը, հրապարակմանն արձագանքել էր նույն օրը ու հայտարարել, որ իրեն վերաբերող բոլոր դիտարկումներն ու ենթադրությունները ծայրից ծայր սուտ են եւ որ կեղծիքն անպատասխան չի մնալու։ «Այդ հրապարակման հեղինակն ու պատվիրատուն առաջին անգամ չէ, որ ինձ իր թաքուն վախերի հետ կապելով փորձում է վարկաբեկել, բայց այն, որ «պայքարը» կիջեցվեր այս մակարդակի, անսպասելի էր անգամ ինձ համար: Այս կեղծիքն անպատասխան չի մնալու, իսկ այդ «հրապարակմամբ» արդեն իսկ զբաղվում են իմ փաստաբանները»,- նշել էր Ա.Վանեցյանը։

Այս հրապարակումից օրեր անց նույն լրատվամիջոցում հրապարակվեց մեկ այլ հոդված, որով բարձրացվում էր հեղաշրջման հնարավոր տարբերակը։

Մասնավորապես նշվել էր, թե կառավարության տարբեր նախաձեռնություններից դժգոհ բնակիչների իրականացվող բողոքի ակցիաներն ուղղորդվում են «նախկինների» կողմից՝ իշխանություններին թուլացնելու նպատակով , որպեսզի հնարավոր հեղաշրջման դեպքում հարյուր հազարավոր քաղաքացիներ փողոց դուրս չգան։ Սակայն այս հրապարակմանն իրավապահները ընթացք չեն տվել։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Գոռ Աբրահամյանն ասաց. «Հրապարակումը թեև տեսել ենք, սակայն դրանում լրատվամիջոցի կողմից արված վերլուծություն կամ մեկնաբանություն է, և դրանում չեն եղել այնպիսի քիչ թե շատ կոնկրետ որոշակի հանգամանքներ, որոնք դրանով ուսումնասիրման գործընթաց սկսելու նախադրյալ կստեղծեին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031