Հունվարի 19-ին, ժամը 18-ի սահմաններում, մի քաղաքացի ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ 2019 թ. դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 19-ը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Էրեբունու 2-րդ զանգվածում գտնվող իր առանձնատան պատուհանի ճաղավանդակը, փորձել են գողություն անել, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով` գործն ավարտին հասցնել չեն կարողացել:
Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր, և զննության ընթացքում պարզվել էր, որ հանցամիտներն, այնուամենայնիվ, հասցրել էին գողություն անել. առանձնատնից բարձրախոսներ էին հափշտակել:
Քրեական հետախույզները գողությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին: Բացահայտման աշխատանքներին միացան նաև Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները: Հաղորդումից երկու օր անց տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինեն վարդաշենցի երկու երիտասարդներ` 28 և 23 տարեկան:
Հունվարի 21-ին, ժամը 10-ի սահմաններում, կասկածվողները բերման ենթարկվեցին ոստիկանության Էրեբունու բաժին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն