«Զարմացա, երբ տեսա, որ Մարալիկի ծննդատան աշխատակիցները դուրս էին եկել բողոքելու ոտնամաններով եւ խալաթներով, եւ նույն այդ ոտնամաններով եւ խալաթներով հետ էին գնալու՝ ծնունդ ընդունելու»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մի շարք ծննդատների, այդ թվում՝ Մարալիկի ծննդատան փակմանը:
Փաշինյանի բնորոշմամբ՝ եթե ասում են, որ Մարալիկն իր ծննդատնով սպասարկում է հարակից 25 բնակավայրերին, ի՞նչն է խանգարում, որ այդ բնակավայրերն օգտվեն, օրինակ, Արթիկի ծննդատնից, որը նույնքան հեռավորության վրա է գտնվում այդ համայնքներից:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ կարող է հարց առաջանալ, թե ինչու է Մարալիկը մի քանի համայնքի սպասարկում, բայց դրանից էլ այլ հարց է ծագում՝ ինչո՞ւ այդ համայնքներում չկան ծննդատներ: Փաշինյանի խոսքով՝ դա էլ իրատեսական չէ, դա նույնն է, որ Երեւանի ամեն շենքի տակ ծննդատուն լինի:
Փոխարենը, ըստ վարչապետի, ծննդատները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ սարքերով եւ մասնագետներով:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ