Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չենք ասել, որ համաձայն ենք». փոխվարչապետը՝ գազի գնի հնարավոր թանկացման մասին

Հունվար 22,2020 17:40

«2020թ.-ին գազի գինը սահմանին չի փոփոխվելու: Ինչ վերաբերում է սակագնին, այո, շատ քննարկումներ են եղել եւ դեռ կլինեն: Կա պնդում «Գազպրոմ» խմբի կողմից ներդրումային ծրագիր իրականացնելու, որի նպատակն է գազի արդյունավետ եւ անխափան մատակարարումը: Դրա համար ներդրումներ են անհրաժեշտ»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով փաստին, որ ապրիլից «Գազպրոմ Արմենիան» գազի սակագնի վերանայման հայտ գուցե ներկայացնի:

«Ընդ որում, հաշվարկները եւ քննարկումներն իրականացվում են տասը տարվա կտրվածքով: Դա միանգամյա խնդիր չէ: Իհարկե, կան տարաձայնություններ: Մենք չենք ասել, որ համաձայն ենք: Ասել ենք՝ չենք բացառում, որ ապրիլի մեկից հետո նման հայտ կներկայացվի: Մինչ այդ նման անհրաժեշտություն չենք տեսնում: Բոլոր հարցերի պատասխանները կստանանք, երբ նման հայտ ներկայացվի: Այս պահին խնդիրը փորձագետների քննարկումների կարգով  պետք է լինի»,-նշեց Մհեր Գրիգորյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031