Լրահոս
Օրվա լրահոսը

2019 հունիս-նոյեմբեր ամիսներին Սեւանի թերակղզի է այցելել 158 հազար 162 զբոսաշրջիկ

Հունվար 22,2020 17:36
Sevan

Սեւանի զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակի պատասխանատու Դավիթ Թորոսյանի տեղեկացմամբ 2019 թվականի ամռան եւ աշնան ամիսներին թերակղզում գործող տեղեկատվական շարժական գրասենյակի ծառայություններից օգտվել են 5082 զբոսաշրջիկ, որը նախորդ տարվա համեմատ ավել է մոտ 2000-ով: Զբոսաշրջիկներից 4110-ը ստացել են զբոսաշրջային ինֆորմացիա, 912-ը` ընդհանուր:

Զբոսաշրջիկների առավել մեծ թիվ է գրանցվել օգոստոս ամսին` 1246, որից 979-ին տրվել է զբոսաշրջային, իսկ 267-ին` ընդհանուր ինֆորմացիա: Նախորդ տարվա համեմատ, ըստ ծագման երկրների, գրանցվել է էական տեղաշարժ: Եթե 2018-ին զբոսաշրջիկների հնգյակը գլխավորել են Լեհաստանից ժամանածները ՝416, ապա 2019-ին առաջին հորիզոնականում են Ֆրանսիայից ժամանածները` 548:

2018-ին երկրորդից հինգերորդ հորիզոնական զբաղեցրած երկրների` Ֆրանսիա` 373, Գերմանիա` 298, Ռուսաստանի Դաշնություն` 190, Իրան` 188, փոխարեն 2019-ին արձանագրվել է հետեւյալ պատկերը. Իտալիա` 459, Լեհաստան` 405, Բելգիա` 397, Իսպանիա` 316: Զբոսաշրջիկների հոսքը տեսանելի է եղել Գերմանիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Չեխիայից: Գրասենյակի պատասխանատուն ներկայացրել է նաեւ ծառայությունից օգտվածների սեռային պատկերը. կենտրոնի ծառայություններին է դիմել 2783 տղամարդ, 2299 կին:

Ըստ տարիքային շեմերի էլ ամենաակտիվը եղել են 61 եւ բարձր տարիք ունեցողները` 1972 զբոսաշրջիկ կամ օգտվողների 38.8 տոկոսը, որը 2018-ի համեմատ աճել է 8 տոկոսով: «Ինչպես ցույց է տալիս հինգ տարվա վիճակագրությունը, Իրանից ժամանողների դեպքում արձանագրվել է կտրուկ անկում: Եթե 2015-ին արձանագրվել է 5803 իրանցու այց, 2016-ին` 7081, 2017-ին` 16156, ապա 2018-ին այդ թիվը եղել է 1823, 2019-ին` 3759: Մեր դիտարկմամբ՝ պատճառները հետևյալն են, առաջին` Իրանում լրջորեն աշխատում են Վրաստանի եւ Ադրբեջանի տուրօպերատորները, ովքեր համեմատաբար ավելի մատչելի գներ են առաջարկում, երկրորդ` Իրանից որպես զբոսաշրջիկ դուրս գալու նպատակով պետությունը թույլատրում է փոխանակել առավելագույնը 500 դոլարին համարժեք դրամ, ինչն ուղղակիորեն անհնար է դարձնում դեպի Հայաստան շրջագայությունը»,-նշեց Դավիթ Թորոսյանը:

Գրասենյակի ծառայություններից օգտվողների գերակշիռ մասը անգլիախոսներ են` 3072 մարդ , որոնց հետեւում են ֆրանկոֆոնները. նրանց թիվը 1598 է: Եռյակը եզրափակում են ռուսախոսները, որոնց թիվը 412 է: Այս եռյակը գերակշռել է նաեւ 2018 թվականին:

Իհարկե, քիչ չեն այն զբոսաշրջիկները կամ այցելուները, ովքեր թեպետ չեն օգտվել գրասենյակի ծառայությունից, սակայն այցելել են թերակղզու տարածք և ինքնուրույն կազմակերպել ժամանցային ծրագիրը: Հուլիս-նոյեմբեր ամիսներին այդ թիվը եղել է 158 հազար 612, որոնց գերակշիռ մասը եղել են Եվրոպայից ժամանածները` 26 հազար 256 զբոսաշրջիկ: Ամփոփելով զբոսաշրջային հիմնական ժամանակահատվածը` Դավիթ Թորոսյանը հավելում է, որ այս տարի հոսքը եղել է բավականին մեծ: « Եթե 2015թվականին Սեւանի թերակղզու ավտոկայանատեղիի տարածք է այցելել 21 հազար 527, 2016-ին` 32 հազար 878, 2017-ին` 83 հազար 044, 2018-ին` 131 հազար 229, ապա 2019-ին` 158 հազար 612 զբոսաշրջիկ:Տեղեկատվական գրասենյակի կողմից մատուցվել են հետեւյալ ծառայությունները` ինֆորմացիայի տրամադրում գլոբալ առումով, ինչպես նաեւ Սեւան քաղաքի եւ հարակից համայնքների վերաբերյալ, տուօպերատորների ծառայություններից չօգտված անձանց համար տուրիստական ուղղություններն ընդգրկող քարտեզի կազմում, զբոսաշրջիկներին անվճար քարտեզների, բուկլետների, ուղեցույցների տրամադրում տարբեր լեզուներով, զբոսաշրջիկների ցանկությամբ հյուրանոցներում, քոթեջներում, ռեստորաններում ամրագրումներ, տաքսիների եւ ջրային տրանսպորտի միջոցների ամրագրում, ինչպես նաեւ գիդի գործառույթ` անվճար հիմունքներով»,-հավաստեց Դավիթ Թորոսյանը:

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031