Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավական ճանապարհով պետք է շարժվենք». վարչապետը՝ քննիչ հանձնաժողովի տապալման մասին

Հունվար 22,2020 17:33

«Ընդդիմությունը պետք է հնարավորություն ունենա օգտվելու օրենքով վերապահված հնարավորություններից: Սա մեր քաղաքական կամքն է»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով փաստին, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությունում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրման նպատակով ԱԺ-ում վերջերս «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնությամբ քննիչ հանձնաժողով էր ստեղծվել: Այսօր, սակայն, «Իմ քայլը» չքվեարկեց քննիչ հանձնաժողովի անդամների թվի հաստատման օգտին, նախագիծը տապալվեց, այսինքն՝ քննիչ հանձնաժողովը չի գործի:

Նիկոլ Փաշինյանը նախ տեղեկացրեց՝ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն իրավական վերլուծությամբ եզրակացրել է, որ տվյալ դեպքում ԱԺ քննիչ հանձնաժողով չի կարող ձեւավորվել, որովհետեւ դա չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը. «Որովհետեւ քաղաքապետարանն ունի իր խորհրդարանը՝ ի դեմս ավագանու: Երեւանի ավագանու գործունեության մասին կանոնակարգում ամրագրված է ավագանու լիազորությունը՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու: Ես «Իմ քայլի» այդ վերլուծության մասին տեղյակ եմ պահել ԱԺ նախագահին, այն ուղարկել եմ Արդարադատության նախարարություն, որի գրավոր տեղեկանքում ասվում է, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հիմնավորումներն իրավական են ճշգրիտ են»:

Փաշինյանը նաեւ տեղեկացրեց, որ հարցը նաեւ «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունում են քննարկել. «Նույնիսկ գաղտնիք ասեմ. երբ ՔՊ-ում հարց է դրվել, որ նման իրավական խնդիր կարող է լինել, իրավական վերլուծությունը մեզ հանգեցրել է նրան, որ իրավական ճանապարհով պետք է շարժվենք: Ճշմարտությունը սա է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031