Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի սպորտի նոր նախարարը նախկինում դատապարտված է եղել

Հունվար 22,2020 17:23

Ռուսաստանի սպորտի նոր նախարար Օլեգ Մատիցինը 2012թ. դատապարտված է եղել Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և տուրիզմի պետական համալսարանի հողերը ապօրինի վարձակալության հանձնելու համար: Այս մասին գրում է բլոգեր Իլյա Վառլամովը:

Մատիցինը մեղավոր էր ճանաչվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար և  տուգանվել 20 հազար ռուբլով:

Այդ ժամանակ Մատիցինը զբաղեցնում էր համալսարանի ռեկտորի պաշտոնը: Քննությունը պարզել է, որ 2001թ. նա 5 տարով կոմերցիոն կառույցների է հանձնել դաշնային սեփականության տակ գտնվող որոշակի տարածքներ: Նրա գործողությունների արդյունքում առաջացած վնասը գնահատվել է ավելի քան 120 մլն ռուբլի:

Մատիցինը մեղքը չի ընդունել: Պաշտպանները պնդում էին, որ համալսարանական հողատարածքը վարձակալությամբ հանձնելը, ընդհակառակը, օգուտ է բերել պետությանը, երկրի բյուջեն ազատել է «լրացուցիչ միլիոնների ծախսերից» և միաժամանակ այն համալրել է «պատկառելի գումարով»:

Մոսկվայի քաղաքային դատարանը Մատիցինին ազատել էր պատժի կրումից՝ հաշվի առնելով այն, որ վաղեմության ժամկետն անցել էր:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031