Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Գործադիրում 6%-ոց առողջապահական հարկի շուրջ միասնական տեսակետ դեռ չկա»

Հունվար 22,2020 17:08

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արկադի Խաչատրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետը հարցրեց բժշկական ապահովագրության նոր՝ 6%-ոց հարկատեսակի մասին: Պատգամավորը ի թիվս այլ խնդրահարույց հարցերի՝ հետաքրքրվեց, թե Փաշինյանն ինչպես է վերաբերում այն փաստին, որ այդ հարկը վճարելու են միայն աշխատող քաղաքացիները:

«Կառավարությունում այդ առթիվ միասնական տեսակետ դեռ չա: Սա հրավեր է՝ քննարկելու հարցը: Առողջապահության նախարարն այդ հայեցակարգը հրապարակել է հանրային բանավեճի համար»,-նախ նշեց Նիկոլ Փաշինյանը, ապա համոզմունք հայտնեց, որ ՀՀ որեւէ քաղաքացի հիվանդանոցի «դռներին» չպետք է մնա. «Բոլոր քաղաքացիները պատշաճ առողջապահություն պետք է ունենան: Ես ինքս ձեւավորված տեսակետ չունեմ այդ առթիվ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031