Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդիր կար, եւ նման որոշում է կայացվել». Նախարարը՝ Մանվել Գրիգորյանի՝ կալանքից ազատման մասին

Հունվար 22,2020 17:01

«Առողջական խնդրի մասով, այո, խնդիրները խորացել են: Հարցը մեր տիրույթում չի եղել, այլ իրավապահների: Խնդիր կար, եւ նման որոշում է կայացվել»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով քրեական գործով անցնող ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի՝ օրերս կալանքից ազատվելուն:

Ինչ վերաբերում է պատգամավորներից մեկի հարցին, թե հանրությունն ինչու բուռն չարձագանքեց նրա կալանքից ազատմանը, ինչպես նախորդ դեպքում, նախարարը դժվարացավ պատասխանել:

Միայն ասաց. «Եթե անձն ունի կալանքի հետ անհամատեղելի առողջական վիճակ, նման միջոցներ չպետք է կիրառվեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031