Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ժամանող ուղեւորների ջերմությունը չափում են. Չինաստանում վիրուս կա՝ ոչ հայտնի ենթատեսակի

Հունվար 22,2020 16:48

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր «Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին խնդրեց տեղեկություններ հայտնել Չինաստանից տարածվող վիրուսի վերաբերյալ ու ասաց, որ արդեն մահացության դեպքեր են գրանցվել: Պատգամավորը հիշեցրեց, որ վերջերս ՀՀ-Չինաստան վիզային ռեժիմը չեղարկվել է:

Արսեն Թորոսյանը նախ տեղեկացրեց, որ միջազգային մակարդակում այս պահին ինտենսիվ քննարկումներ եւ հետազոտություններ են ընթանում, մասնավորապես՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում: Ըստ Թորոսյանի՝ աշխատանքներ են ընթանում, որ վակցիանայի միջոց մշակվի:

Նախարարը հայտնեց, որ ՀՀ սահմանին ժամանող ուղեւորների ջերմությունը չափում են, այս պահին դեպք չի գրանցվել. «Մեկ դեպք ԱՄՆ-ում է եղել: Հայտնի վիրուսի տեսակ է, բայց ոչ հայտնի ենթատեսակ: Հատուկ բուժման տեսակ չկա, մնացած վիրուսների պես է բուժվում: Եթե կարիք լինի ՀՀ-ում որեւէ միջոցառում ձեռնարկել, անպայման կձեռնարկենք: Սահման փակելու կամ ուղեւորահոսք սահմանափակելու կարիք այս պահին չկա: Հետեւեք պաշտոնական հայտարարություններին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031