Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատասխանատվությունը կհասնի մեղավորին». ԱԺ նիստում խոսեցին դատավորի պատուհանին ուղղված կրակոցի մասին

Հունվար 22,2020 15:59

Ազգային ժողովի այսօրվա նիստում անդրադարձ եղավ Երեւանի ընդհանուր իրավասության դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի աշխատասենյակի հետ կապված միջադեպին: Հիշեցնենք, որ նրա աշխատասենյակի ապակուն կրակոց է արձակվել. իրավապահները հայտնաբերել են գնդակը:

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կատարվածը դատապարտեց եւ ոտնձգություն որակեց. «Իրավապահները պարտավոր են ժամ առաջ կատարվածի դրդապատճառը պարզել: Սա ոտնձգություն է ոչ այնքան առանձին դատավորի, որքան դատական համակարգի հանդեպ: Պետությունը պարտավոր է խստագույնս սրան արձագանքել՝ ուղերձ հղելով, որ դատական համակարգն ու դատավորները պետության հատուկ պաշտպանության տակ են»:

Ըստ Արման Բաբաջանյանի՝ պատգամավորներն անարձագանք չպետք է թողնեն կատարվածը եւ պահանջեն բացահայտում. «Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է անկախ դատական համակարգ, բայց այն չի կարող անկաշկանդ գործել, եթե դատավորների ֆիզիկական անվտանգությունն ապահովված չէ»:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց, որ համաձայն է Բաբաջանյանի մտահոգության հետ. «Ճիշտ եք: Չկա որեւէ արդարացում նման արարքի: Վստահեցնում եմ՝ իրավապահներն ամեն ինչ կանեն, եւ պատասխանատվությունը կհասնի մեղավորին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Մեկն ու մեկդ Արման Բաբաջանյանին ասեք, որ կրակոցի դեպքում չէր ջարդվի երկապակի պատուհանի միայն արտաքին ապակին ու գնդակն էլ չէր ընկնի գետնին: Ինչը նշանակում է, որ չեղած տեղից փոթորիկ սարքելը իմաստ չունի:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031