Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրավապաշտպան. «Կուսակցություններից ո՞ր մեկն իր ցուցակ կվերցնի նախկին դատապարտյալի»

Հունվար 22,2020 15:54

«Երեկ ես լսեցի արդարադատության նախարարին, ու տպավորությունն այնպիսին էր, որ ամեն ինչ լուծվում է օրենքով, բայց արդյոք օրենքով եւ ուժո՞վ պետք է լուծվի ամեն ինչ, թե՞ ավելի խորը հարցեր կան»,- «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ տարակուսանք հայտնեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ խոսելով քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ու դրա վերաբերյալ խորհրդարանական իրարանցման մասին:

«Ավելի խորը հարցեր կան… արդյոք պետությունը զբաղվո՞ւմ է ՔԿՀ-ներից դուրս եկած մարդկանց հասարակության մեջ ինտեգրմամբ, վերադարձով… Կամ կուսակցություններից ո՞ր մեկն իր կուսակցական ցուցակ կվերցնի նախկին դատապարտյալի… Մենք դուրս ենք մղում նրանց մեր հասարակությունից, մեր վերաբերմունքը նրանց հանդեպ որպես հանցագործի է…Հիշենք նաեւ ցմահ ազատազրկվածներին: Մենք նրանց հանդեպ եւս այդպես ենք վերաբերվում»,-ասաց Իշխանյանը:

Իրավապաշտպանի խոսքով, շատ հարցեր կան օրենսդրորեն կարգավորվելու կարոտ. «Օրինակ, դատապարտյալները պետք է իմանան, որ իրենց պատշաճ դրսեւորելու դեպքում կարող է վաղաժամկետ ազատման հարց առաջանալ, կամ կարելի է մտածել ժամանակ առ ժամանակ կալանավորներին արձակուրդ տրամադրելու մասին, քրեակատարողական հիմնարկից դուրս սրճարանում հարազատների հետ հանդիպման մասին:

Նրանք պետք է իրենց հասարակության մաս զգան, այլ ոչ թե ՝ այ դու, խցում նստած ես, եւ խցում նստած չպետք է կողքինիդ հետ շփվես, եթե ինձ չենթարկվեք, կուղարկեմ ոստիկանություն»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031