Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեվարք ու պրոֆեսիոնալ ոստիկան ունենալու համար ոստիկանության ծառայողների ատեստավորումն անհրաժեշտ է. ՀՔԱՎ

Հունվար 22,2020 15:45

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքը, որը գործում էր մինչև 2012 թվականի հունվարի 7-ը, սահմանում էր ոստիկանական համակարգում ծառայողների ատեստավորման հստակ կարգը: Մասնավորապես՝  «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված էր հետևյալը.

«1․ Յուրաքանչյուր տարի ոստիկանության ծառայողների առնվազն 1/3-ը ենթակա է պարտադիր ատեստավորման»,

2․ Ոստիկանության ծառայողների հերթական ատեստավորումն անցկացվում է 3 տարին 1 անգամ,

3․ Ոստիկանության ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն 1 տարի հետո»:

Վերոհիշյալ 15-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչվեցին «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նոր օրենքով, որն ընդունվեց  2011 թ. դեկտեմբերի 8-ին և ուժի մեջ մտավ 2012 թ. հունվարի 7-ին։

Համաձայն օրենքի փոփոխությունների և լրացումների՝ մասնավորապես` 15-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրվել է նոր խմբագրությամբ. «Ոստիկանության ծառայողի ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա, բայց ոչ ավելի, քան տարին 1 անգամ»։

Հաշվի առնելով այս փոփոխությունները՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2019-ի նոյեմբերի 11-ին գրավոր հարցումներով դիմել է նախ ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանին (իր ենթակայության ներքո գտնվող ոստիկանության ծառայողների մասով), ապա ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանին՝ պարզելու՝ ինչ կարգով և ինչ պայմաններում է ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը կայացնում որոշում՝ ոստիկանության ծառայողի ատեստավորման մասին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031