Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւան-Երեւան ճանապարհը փակած մսավաճառներին ու անասնաբույծներին հորդորել են համբերել՝ մինչեւ կառավարությունը հանդես կգա հայտարարությամբ

Հունվար 22,2020 15:48

Այսօր Գեղարքունիքի մարզի անասնաբույծներն ու մսավաճառները կրկին փակել էին Սեւան-Երեւան ավտոճանապարհը՝ պահանջելով չեղյալ համարել սպանդանոցներում մորթը կազմակերպելու կառավարության որոշումը՝ հակառակ դեպքում հրաժարվում են մսի մատակարարումից խանութներին ու արտադրամասերին:

«Տեղներդ նստած որոշումներ եք կայացնում, գյուղացու կարծիքը չեք հարցնում: Էդքան գումարներ որ գյուղացու վզին եք դրել, մտածո՞ւմ եք հետեւանքների մասին»,-Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներին ասում էին բողոքի ցույցի մասնակիցները:

Նրանք պնդում են, որ մորթը սպանդանոցներում իրենց համար լրացուցիչ ծախսեր է պահանջելու՝ զրկելով նաեւ եկամուտներից:

Ավելի ուշ սակայն ցույցի մասնակիցները ավտոճանապարհը բացել են, երբ նրանց հետ հանդիպել են Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը եւ Գյուղատնտեսության բաժնի վարիչ Մարտին Պետրոսյանը:

Aravot.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետարանից հայտնեցին, որ մարզպետարանի պաշտոնյաները բացատրական աշխատանքներ են տարել անասնաբույծների եւ մսավաճառների հետ: Նրանց տեղեկացրել են, որ համբերեն՝ մինչեւ որ կառավարության համապատասխան պաշտոնյաները հանդես կգան հայտարարությամբ համոզմունք հայտնելով, որ մսավաճառների ու անասնաբույծների պահանջը կբավարարի այդ հայտարարությունը:

Հիշեցնենք, որ երեկ էլ ցույցի մասնակիցներին հանդիպել էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ նշելով, որ նրանց մատնանշած խնդիրները բարձրացնելու են կառավարության առաջ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031