Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը և Էստոնիան «բարիկադների» տարբեր կողմերում են»․ ՀՀ-ում Էստոնիայի պատվավոր հյուպատոս. «Ա1+»

Հունվար 22,2020 15:11

«Ես իմ ուժերի ներածին չափով փորձում եմ Էստոնիայում հետաքրքրություն առաջացնել Հայաստանի նկատմամբ։ Հայաստանն ունի հետաքրքրություն Էստոնիայի նկատմամբ»,-«Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանում Էստոնիայի պատվավոր հյուպատոս Ավետիք Ղուկասյանը՝ հավելով, որ, այնուամենայնիվ, Էստոնիան և Հայատանը գտնվում են «բարիկադի» տարբեր կողմերում, և սա իր ազդեցությունն է ունենում երկու երկրների հարաբերությունների վրա։ Հյուպատոսի խոսքով՝ էստոնիան ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, Հայաստանը՝ այլ կառույցների։

Անդրադառնալով ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ռեժիմի վերաբերյալ հարցադրմանը՝ հյուպատոսը նշեց, որ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե Հայաստանն ինչ հաջողություններ կունենա Հայաստան-Եվրամիություն «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» պայմանագրի իրականցման ոլորտում․ «Վիզայի ազատականացման հարցը ուղղակիորեն կախված է «ՍԵՊԱ»-ի պայմանագրի ընթացքից և հաջողություններից։ Իմ տեղեկություններով՝ Հայաստանը շատ լավ առաջ է գնում  որոշ ոլորտներում, որոշ ոլորտներ ժամանակացույցից հետ են ընկել։ Երբ այդ հարցերը լուրջ առաջընթաց կունենան, այդ ժամանակ վիզայի ազատականացումը կլինի իրականություն»։

Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ այժմյան համագործակցությանը՝ հյուպատոսն այն գնահատում է անբավարար․ «Հայ արտահանողները, հնարավորություն ունենալով 6000-ից ավել ապրանք առանց մաքսային տուրքի Եվրոպա արտահանելու, շատ թույլ են օգտագործում այդ հոյակապ տնտեսական ռեժիմը։ Ընդամենը մի քանի երկիր ունեն աշխարհում նման ռեժիմ, որոնցից մեկը Հայաստանն է, բայց մեր արտահանողները գնում են նվազ դիմադրության ճանապարհով և հեռանկարի առումով կորցնում են տեմպը»։

Հյուպատոսը նաև ընդգծեց․ «Էստոնիան էլեկտրոնային կառավարման ոլորտում առաջին տեղն է կիսում Սինգապուրի հետ, իրենք համակարգային հարցեր են լուծել, և լրջագույն առաջընթաց ունեն։ Էստոնիան մոտենում է առանց փաստաթղթի հասարակություն կառուցելուն։ Հայաստանը նոր է այդ ճանապարհը սկսում։ Հայաստանում ուժեղ են ավելի շատ ծրագրավորման ոլորտի լուծումները, բայց էլեկտրոնային կառավարման համակարգը դեռ շատ հետ է Էստոնիայի նվաճած բնագծերից»։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031