Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբինյանը պարզաբանում է, թե ինչ հանգամանքներում է սուրճ խմել Աշոտյանի հետ եւ մի շաբաթ առաջ սուշի կերել Մարուքյանի հետ

Հունվար 22,2020 14:55

«Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե երբ եւ ինչ հանգամանքներում է սուրճ խմել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել էր, որ Ռուբինյանը «լատենտ սուրճ խմող է», Աշոտյանի հետ Թուֆենկյան հյուրանոցում սուրճ է խմել, նրան խնդրանքով դիմել ու դեռ մի բան էլ իրեն է մեղադրում ՀՀԿ-ականների հետ սրճելու համար:

Ռուբինյանը պատմեց. «Մեր սիրելի գործընկեր Էդմոն Մարուքյանը փաստորեն ուշադրության պակաս ունի եւ փորձում է իր պնդումների բովանդակազրկությունը լրացնել սկանդալներով եւ այլն: Ինչ վերաբերում է պարոն Մարուքյանի անհայտ աղբյուրներից կամ գուցե շատ հայտնի աղբյուրներից ստացված եւ հայտնած, խեղաթյուրված տեղեկությանը, ըստ որի ես հանդիպել եմ Արմեն Աշոտյանի հետ եւ խնդրել եմ նրան աջակցել մեզ մտնել EPP՝ ԵԺԿ եւ խնդրել աջակցել ԵԱՀԿ-ում բանաձեւի տապալմանը, դա եղել է մոտ 7-8 ամիս առաջ, գաղտնի չի եղել, հրապարակվել է: Խոսակցության թեման երկուսն են եղել՝ հայտնի է, որ ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության իմքայլականները, ներառյալ ես, մտել են ԵԺԿ-ի խմբի մեջ: Երբ ես քննարկում էի ԵԺԿ-ի մեր գործընկերների հետ խումբ մտնելու հարցը, այնտեղ մեզ խնդրեցին հաշվի առնելով, որ ՀՀԿ-ն ԵԺԿ անդամ է, տեղյակ պահել ՀՀԿ-ին՝ բարեվարքությունից ելնելով, ինչը ես արել եմ: Ոչ թե խնդրել եմ, այլ տեղյակ եմ պահել»:

Մարուքյանն ասել էր, որ երեւի Ռուբինյանը նեղվել է, որ իր հետ սուրճ չի խմել: Ռուբինյանի խոսքով՝ «Ես առանձնապես շատ սուրճ չեմ խմում, որքան գիտեմ, պարոն Մարուքյանն էլ: Նրա հետ մի շաբաթ առաջ սուշի էինք ուտում, ուղղակի բարոյականությունը ինձ թույլ չի տալիս մանրամասնել, թե սուշի ուտելու ընթացքում ինչ հարցերով էր ինձ դիմում պարոն Մարուքյանն ու խորհուրդ հարցնում»:

Ինչպես հետո պարզեցինք, Ռուբինյանն ու Մարուքյանն իրար հետ սուշի են կերել Փարիզում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031