Շվեյցարական Tages-Anzeiger թերթը գրում է, որ դեռ 2019թ. օգոստոսին Դավոսում ձերբակալվել են երկու ռուս գործակալներ, որոնք կասկածվում էին Միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ լրտեսության պատրաստվելու մեջ:
Գրաուբյունդենի ոստիկանության ներկայացուցիչ Անիտա Սենթին հայտնել է, որ նրանցից առնվազն մեկը ներկայացել է որպես սանտեխնիկ: Ոստիկանության մոտ կասկածներ են առաջացել, քանի որ Ռուսաստանում խողովակներ և զուգարանակոնքեր փոխողները հազիվ թե կարողանային իրենց եռօրյա հանգիստ թույլ տալ շվեյցարական Դավոսում:
Երկու ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է ռուսական դիվանագիտական անձնագիր, բայց նրանցից ոչ մեկ չի ունեցել դիվանագետի շվեյցարական հավատարմագրում:
Ապացուցել, որ նրանք այս կամ այն հանցավոր գործողությունն են իրականացրել, Շվեյցարիան չի կարողացել:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ