Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ողջունում է ԱԱԾ-ին «գաղտնալսման մենաշնորհից զրկելու փաստը. «Ժամանակ»

Հունվար 22,2020 13:14

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 97 կողմ, 20 դեմ և 1 ձեռնպահ ձայներով ընդունեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու հնարավորություն ընձեռել նաև ՀՀ ոստիկանությանը: Օրենքի նախագիծը հեղինակել էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Սիփան Փաշինյանը:

Հիշեցնենք, որ գործող օրենքով «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառման անցկացումը՝ գաղտնալսումը ապահովում է միայն ՀՀ Ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը՝ այդ օպերատիվ հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա՝ օրենքով սահմանված կարգով:

Իսկ այս օրենքի ընդունումից հետո նման հնարավորություն արդեն՝ առանց ԱԱԾ-ին զգուշացնելու, կունենա նաև ոստիկանությունը՝ ինքնուրույն իրականացումը սեփական օպերատիվ տեխնիկական ենթակառուցվածքներով, որոնց զարգացման ուղղությամբ պետք է ներկայացվի միջոցառումների ծրագիր:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ողջունում է այս օրինագծով ԱԱԾ-ին «գաղտնալսման մենաշնորհից զրկելու փաստը։ Նա համարում է, որ ինչպես ԱԱԾ-ն, այնպես էլ ոստիկանությունը, պետք է լիարժեք հնարավորություն ունենան գաղտնալսում իրականացնել, որպեսզի իրենց աշխատանքները ավելի արդյունավետ կազմակերպեն։

Հարությունյանը հիշեցնում է նաև, որ գաղտնալսելու մենաշնորհը ԱԱԾ-ին տրվել է՝ ժամանակին հենց քաղաքական նկատառումներից, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով և բնական է, որ նոր իրողությունների պայմաններում նման որոշումները պետք է վերանայվեն։ «Եթե կառավարությունը, արդարադատության նախարարությունը խոսում է կամ որպես հակափաստարկ է բերում այն, որ ոստիկանության ոլորտի բարեփոխումների ծրագիրը դեռևս չի վերջնականացվել, խոսում են կառուցվածքային փոփոխությունների մասին, ապա առաջին հերթին պետք է սկսել հենց ԱԱԾ-ից։ Այնպես որ, եթե գաղտնալսելու իրավունք տրվում է ԱԱԾ-ին, այդ իրավունքը պետք է տրվի նաև ոստիկանությանը, մանավանդ որ ոստիկանության դեպքում օպերատիվության խնդիր կա հանցագործությունների բացահայտման մասով։ Իսկ ԱԱԾ-ի գործառույթները պետք է փոխվեն, կրճատվեն, և ԱԱԾ-ն զբաղվի իր բուն գործով՝ ազգային անվտանգությամբ, իսկ մնացած հանցագործությունների դեմ ոստիկանությունը հաջողությամբ կպայքարի, եթե նրան տրվեն լիազորություններ, և ոստիկանությունում կկատարեն համապատասխան վերաձևումներ»,- ընդգծեց Վարդան Հարությունյանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031