Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհուրդը դիմում է սպանդանոցային պարտադիր մորթի դեմ բողոքի ցույցերի մասնակիցներին

Հունվար 22,2020 12:34

Հանրային խորհրդի նախագահի և 2 հանձնաժողովների նախագահների կոչը կենդանիների սպանդանոցային պարտադիր մորթի դեմ բողոքի ակցիաների ներկայացուցիչներին

Ինչպես ազդարարել ու խոստացել էինք, երեկ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, Գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ պարոն Վարդան Համբարձումյանը, Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ պարոն Կորյուն Առաքելյանը հանդիպեցին՝ քննարկելու կենդանիների սպանդանոցային պարտադիր մորթի դեմ օրեր շարունակվող բողոքի ակցիաներն ու առարկան։

Հանրային խորհրդի մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Հանրային խորհրդի խնդիրներն են`

1) քաղաքականության մշակման և իրականացման գործում հասարակության տարբեր շերտերի շահերը ներկայացնելը,

2) պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը նպաստելը,

3) Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելը,

4) հանրային նշանակություն ունեցող հարցերի, այդ թվում` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի և դրանց նախագծերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելը,

5) սոցիալական գործընկերների (արհմիության, գործատուների, Կառավարության) միջև սոցիալական երկխոսությանն աջակցելը։

Իր՝ այս թվարկված օրենսդրական լիազորությունների շրջանակում Հանրային խորհուրդը պատրաստ է նախաձեռնել հանդիպումների շարք գործընթացի բոլոր կողմերի ու շահառուների հետ՝ առաջին հերթին լսելով բողոքող խմբերի, այնուհետև կառավարության և/կամ լիազոր մարմինների ներկայացուցիչներին։

Դիմում ենք բողոքի ակցիաների մասնակիցներին՝ ձևավորել իրենց ներկայացնող պատվիրակների խումբ, որի հետ պատրաստ ենք ամենասեղմ ժամկետներում հանդիպել ու կլոր սեղանի ձևաչափով քննարկել իրավիճակը, կողմերի պահանջ-խնդիրները՝ իրենց հարմար օրը, ժամին, մեր կամ իրենց առաջարկած դահլիճում։ Պատրաստակամություն ենք հայտնում խնդիրների վերհանումից ու ձևակերպումից հետո մասնագիտական ու իրավասու շրջանակների մասնակցությամբ համատեղ գտնել դրանց հանգուցալուծման ուղիները։

Հանրային խորհրդի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031