Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն այնքան արդյունավետ որոշումներ է կայացրել, այնքան համակարգային խնդիրներ է լուծել վերջին մեկուկես տարում, որ անլուրջ է խոսել ճգնաժամի մասին. «Փաստ»

Հունվար 22,2020 12:23

Ամեն ինչ սկսվեց Սահմանադրական ճգնաժամի վերաբերյալ արհեստական դատողություններով, որոնք իրականում անհիմն էին և հորինված բոլորովին այլ նպատակներով:

Անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, դեռ ամիսներ առաջ սկիզբ առած գործընթացներին, աղմկահարույց օրենքի ընդունմանը, «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբանների պալատի անդամ, «Իմ ձայնը» ՀԿ անդամ Ասյա Օվանյանը։

«Սահմանադրական դատարանն այնքան արդյունավետ որոշումներ է կայացրել, այնքան համակարգային խնդիրներ է լուծել վերջին մեկուկես տարում, որ անլուրջ է խոսել ճգնաժամի մասին:

Այդ մասին կփաստեն փաստաբանները, որոնք այդ որոշումների օգնությամբ հասել են մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության։ Չկար և չկա ՍԴ ճգնաժամ, դա հորինվել էր քաղաքական մոտիվացիայով։

Նպատակը՝ ՍԴ-ն վերածել քաղաքական կցորդի։ Դա էր պատճառը, որ սկզբնական փուլում շրջանառության մեջ դրվեց ՍԴ դատավոր-ՍԴ անդամ բառախաղը։ Հաջորդ քայլը ԱԺ-ի՝ ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշումն էր։

Հետո արդեն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունը։ Այս հաջորդականությունն ակնհայտորեն վկայում է, որ կա մեկ նպատակ՝ ՍԴ-ն դարձնել իշխանություններին կցորդ համակարգ, անցանկալի դատավորներին փոխարինել յուրայիններով։

Ուստի՝ զարմանալի չէ, որ օրենքի ընդունումը զուգորդվեց Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելով, նրա ընտանիքի անդամների հարցաքննություններով, սանիկի կալանավորմամբ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031