Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյան. Ես տեսնում եմ, որ Հանրային Խորհրդում կան որոշ մարդիկ, ովքեր իրենց մտածելակերպով շատ հին են, ավելորդ աղմուկ են առաջացնում. «Ժամանակ»

Հունվար 22,2020 11:33

Կառավարության հունվարի 16-ի նիստի օրակարգում ընդգրկված էր նաև Հանրային Խորհրդի անդամ նշանակելու հարցը և Գագիկ Մակարյանը, որպես կառավարության կողմից առաջադրված թեկնածու, նշանակվել է Հանրային Խորհրդի անդամ։

Նա մասնագիտությամբ ֆիզիկոս է, ունի գիտությունների թեկնածուի աստիճան:

Թե ինչու է համաձայնել անդամակցել Հանրային Խորհրդին, Մակարյանը պարզաբանեց․ «Երբ կարդում ենք Հանրային խորհրդի մասին օրենքն՝ այնտեղ նշված դրույթներից մեկն էլ սոցիալական գործընկերության խթանումն է, իսկ ՀՀ-ում սոցիալական գործընկերության պաշտոնական գործընկերներից մեկը մեր միությունն է՝ Գործատուների հանրապետական միությունը, հետևաբար իմ համաձայնությունը տալիս՝ ես վերոնշյալ բաղադրիչը հաշվի առա, որպեսզի այսուհետ մեր կազմակերպության, կառավարության, մյուս համապատասխան գերատեսչությունների և Հանրային խորհրդի համագործակցությունն առավել արդյունավետ լինի։

Սակայն, բացի սրանից, կա նաև այլ պատճառ․ նայելով Հանրային Խորհրդի կազմը, այդ թվում նաև դրա հանձնաժողովների ու ենթահանձնաժողովների, ենթակա աշխատանքային խմբերի և բազմաթիվ այլ մարդկանց ընդգրկվածությունն այդ միության մեջ, ես անկեղծորեն շատ եմ ափսոսում, որ այդ հսկայական կառույցն իր ողջ ռեսուրսներով արդյունավետ չի կիրառվում։ Սա էլ իր հերթին ունի իր պատճառները, որոնցից մեկն էլ այն է, որ այս կառույցում նախ ինստիտուցիոնալ բարեփոխումների կարիք կա, որովհետև այդ բուրգը, որպես մեկ միասնություն, պետք է ճիշտ աշխատի, և հաջորդը՝ տեղեկատվության ստացման և փոխանցման խնդիր կա, քանի որ օրակարգերը հաճախ ձևավորվում են ոչ օբյեկտիվ և ոչ նպատակային․ մասնավորապես նկատի ունեմ այն, որ ամեն մի հանձնաժողով կարող է իր համար օրակարգ մշակել և դա առաջ տանել՝ ելնելով իրենց առջև դրված խնդիրներից կամ շատ դեպքերում նաև իրենց անձնական հետաքրքրություններից, մինչդեռ պետք է հասկանալ, որ իրականում այդ օրակարգերը պետք է մշակվեն թե´ ներքևից եկող առաջնահերթությունների, թե´ կառավարությունից եկող փաստաթղթերում տեղ գտած առաջարկությունները քննարկելու, թե´ ռազմավարական առաջադիմական մտքեր գեներացնելու հիման վրա։

Ես տեսնում եմ, որ Հանրային Խորհրդում կան որոշ մարդիկ, ովքեր իրենց մտածելակերպով շատ հին են, ավելորդ աղմուկ են առաջացնում, այս կամ այն հարցի շուրջ հնացած մոտեցումներ են փորձում առաջ տանել, կարող են անգամ քննարկման բուն թեման ու օրակարգը շեղել, ինչի արդյունքում էլ Հանրային Խորհրդի նկատմամբ եղած վստահությունն է զգալիորեն «մաշվում»։

Կարծում եմ՝ պետք է լուրջ վերաբերել այս կառույցին, քանի որ թերևս հիմա՝ կառավարությունն ու հասարակությունն ունեն ակնկալիքներ Հանրային Խորհրդի անդամներից՝ լուրջ տեսակետներ լսելու, կարևոր առաջարկներ և խորհուրդներ ստանալու, հասարակական լայն տարածում ունեցող խնդիրների վերաբերյալ օպտիմալ լուծումներ գտնելու տեսանկյունից, ինչը նախկինում չի եղել և ոմանք ուզում են այնպես անել, որ հիմա էլ չլինի, բայց հուսով եմ՝ դա նրանց մոտ չի հաջողվի։

Համոզված եմ, որ Հանրային Խորհրդում պետք է ընդգրկվեն մոտիվացված մարդիկ, ովքեր իսկապես ցանկություն ունեն աշխատելու իրենց առնչվող ոլորտում առկա պրոբլեմների լուծման ուղղությամբ, հասարակական հնչեղություն ստացած հարցերը քննարկելու համար, այլ ոչ թե իրենց անձնական շահերի համար խցկվեն այդ կառույց և օգտագործեն դրա համբավը։ Պետք է մտորել սրա շուրջ, փոխել ձևավորված մթնոլորտն ու այս կառույցի շուրջ ստեղծված իրավիճակը»։

Դիանա ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031