Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ն ընդունեց «գողականների» մասին աղմկոտ օրինագիծը

Հունվար 22,2020 11:21

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթ ստեղծելը, այն ղեկավարելը կամ դրան հարելը քրեականացնող օրինագիծը, որը քննարկումների փուլում բուռն բանավեճերի առիթ էր տվել: «Կողմ» քվեարկեց 73, «դեմ»՝ 20, իսկ «ձեռնպահ»՝ 15 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտարարեց՝ մնացել են համոզմունքին, որ այս օրինագծի իրավակարգավորումներն անորոշությամբ են պատված. «Խնդիրներ են առաջանալու, եւ կառավարությունը կրկին վերադառնալու է ԱԺ ամբիոն՝ խնդրելով փոխել այդ օրենքը: Մենք չենք կարող «կողմ» քվեարկել, «ձեռնպահ» ենք քվեարկելու»:

Հիշեցնենք, որ այս օրինագծի քննարկման ժամանակ երեկ ԱՀ դահլիճում պատգամավորների մասնակցությամբ միջադեպ էր եղել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031