Հունվարի 21-ին Ռուսաստանի նոր վարչապետ Միխայիլ Միշուստինը նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացրեց կառավարության նոր կազմը: Դրանում 10 փոխվարչապետի փոխարեն կլինի 9-ը: Դրանցից 6-ը նոր են, այդ թվում առաջին փոխվարչապետը, որը վստահվել է նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովին:
21 նախարարություններից 9-ում ղեկավարները փոխվել են: Մասնավորապես, իրենց պաշտոնին հրաժեշտ են տվել մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, լուսավորության նախարար Օլգա Վասիլևան, առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան և տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը:
Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն անփոփոխ են:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ